Մերկելը հրաժարվել է մեկնել G7 գագաթաժողով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի համաձայնվել մասնակցել «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդների դեմ առ դեմ հանդիպմանը, որն անցկացվելու է Վաշինգտոնում հունիսին։
Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավերի համար, բայց հայտնել է, որ ներկայիս համաճարակաբանական իրավիճակում չի տեսնում այն ընդունելու հնարավորությունը։
Մերկելը հավելել է, որ կշարունակի հետևել համավարակի զարգացմանը։ news.ru-ի հաղորդմամբ, այդ մասին պատմել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
«Կանցլերը շնորհակալ է նախագահ Թրամփին հրավերի համար։ Այսօր, հաշվի առնելով համավարակի հետ իրավիճակը, նա չի կարող համաձայնվել անձամբ ներկա լինել գագաթաժողովին, Վաշինգտոն այցելելուն»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին