Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում
Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 252 պացիենտ, որոնցից 174-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։ Տվյալները ներկայացրել է Շիրակի մարզպետարանը։
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 312 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1942 նմուշառում, մայիսի 12-ից 30-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 619 նմուշառման հետազոտություն
Հարակից հրապարակումներ`
- 30.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 251 նոր դեպք, մահացել են 10-ը
- Շիրակում ընդհանուր 340 բնակչի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
- Շիրակում կորոնավիրուսից մահվան դեպքերն ավելացել են
- Շիրակում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին