Սպիտակ տան դիմաց բախումներ են տեղի ունենում
Մայիսի 30-ի գիշերը, Սպիտակ տան դիմաց, բախումներ են սկսվել ցուցարարների և ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչների միջև: Ըստ «Լենտա ռու»-ի, հայտնել է CNN-ը:
Պետության ղեկավարի նստավայրի մոտ տեղի ունեցած բախումները տևել են ավելի քան հինգ ժամ: Ցուցարարները բղավել են նախագահի պահակախմբի վրա, նետել տարբեր առարկաներ և փորձել տապալել մետաղական ցանկապատները: Գաղտնի ծառայության աշխատակիցն առնվազն մեկ անգամ պատասխանել է՝ արցունքաբեր գազ բաց թողնելով ցուցարարների վրա:
«Բողոքի ցույցի մասնակիցները կարգախոսներ են վանկարկել ի պաշտպանություն սևամորթ Ջորջ Ֆլոյդի, որը մահացել էր Միննեապոլիսում և իրենց անհանդրուժողականությունն են հայտնել Նախագահ Դոնալդ Թրամփին»,- հայտնում է CNN-ը:
Ըստ հեռուստաալիքի, ԱՄՆ-ի ավելի քան 30 խոշոր քաղաքներում Ֆլոյդի մահից հետո անցկացվում են բողոքի ցույցեր, որոնք ուղեկցվում են անկարգություններով: Կառավարության դեմ բողոքներ են տեղի ունենում Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Դենվերում, Նյու Յորքում, Ինդիանապոլիսում, Բոստոնում, Դեթրոյթում և շատ այլ քաղաքներում: Որոշ դեպքերում անկարգությունները ուղեկցվում են կրակոցներով, մասնավորապես Օքլանդում, սպանվել է ԱՄՆ Անվտանգության դաշնային ծառայության մեկ սպա:
Առավել տագնապալի իրավիճակ է Միննապոլիսում, որտեղ դաշնային իշխանությունները պատրաստվում են տեղակայել ռազմական ոստիկանության զորակազմը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում՝ խռովությունների ժամանակ, ԱԱԾ սպա է սպանվել
- Պենտագոնը ռազմական ոստիկանություն կուղարկի Միննեապոլիս
- Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ