Forbes-ը միլիարդատերերի ցուցակից Քայլի Ջեններին հեռացրել է
Հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քայլի Ջենները դուրս է մնացել միլիարդատերերի ցուցակից, որը կազմում է «Ֆորբս» ամսագիրը։ kulturomania.ru-ն գրում է, որ փորձագետների կարծիքով, այսօր նրա ապրանքանիշը կորցրել է իր գինը։
Ավելի վաղ, Ջենների կարողությունը գնահատվել էր 1,2 միլիարդ դոլար։ Հենց այդքան են «Ֆորբսի» վերլուծաբանները գնահատել նրա կարողությունն այն բանից հետո, երբ նա վաճառել էր կոսմետիկա արտադրող իր Coty ընկերության 51 տոկոսը։ Բայց նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համավարակի պատճառով վաճառքի անկման պայմաններում նրա կարողությունը գնահատվել է ոչ ավելի, քան 900 միլիոն դոլար:
Քայլի Ջենները հայտնվել էր Forbes-ի ամենաերիտասարդ միլիարդատերերի ցանկում 2019-ի մարտին: Այդ ժամանակ նաև նշվել էր, որ ի տարբերություն իր շատ մրցակիցների, նա ինքն է կարողացել իր ունեցվածքը կուտակել։