Գերմանացի մանկաբույժը բացատրում է, թե որքանով են անվտանգ դիմակները փոքր երեխաների համար
Մանկաբույժների դաշնային ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ, գերմանացի բժիշկ Յակոբ Մասկեն, սոցիալական մանկաբուժության և դեռահասների բժշկության միության հետ համատեղ հայտարարել է, որ մինչև 5 տարեկան երեխաները պետք է սահմանափակ ժամանակով լինեն բժշկական դիմակով:
News.ru-ի հաղորդմամբ, բժիշկները պարզաբանել են, որ փոքր տարիքի երեխաները չեն կարող ինքնուրույն վերահսկել դիմակը, անհարմարության ու օդը չբավարարելու դեպքում չեն կարող ուղղել կամ հանել դիմակը։ Գերմանացի բժիշկն ասել է, որ փոքր երեխաները կարող են լինել նաև քմահաճ և պոկել դիմակները, ուստի ավելի լավ է երեխաներին չպարտադրել կրել անձնական պաշտպանիչ միջոցներ։
Նա նշել է, որ ծնողները կարող են դիմակներ հագցնել երեխաներին քնի ժամանակ, ինչը կանդրադառնա նրանց քնի վրա կամ հագցնեն դիմակները չափազանց ամուր և երեխան իրեն անհարմար կզգա։ Բայց ամեն ծնող ինքը պետք է որոշի՝ արժի՞ երեխաներին դիմակ հագցնել։
Մանկաբույժը նաև ասել է, որ պետք չէ երեխաներին հագցնել փականով պաշտպանիչ շնչադիմակ FFP3, ավելի լավ է սահմանափակվել մեկ անգամյա կամ բազմակի օգտագործման կտորից պատրաստված դիմակներով։
Ռուս մանկաբույժ Նիսո Օդինաևեան նշել է, որ մինչև երեք տարեկան երեխաներին դիմակ հագցնելն անվտանգ չէ, քանի որ մեծահասակներին դժվար կլինի նկատել երեխաների մոտ դժվարացած շնչառությունը կամ այլ խնդիրներ։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնաբերվել է դիմակ և ձեռնոց կրելու կանոնների խախտման 583 դեպք
- Տաքսիներով շարունակում են երթևեկել առանց դիմակի
- Քաղաքացիների մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն
- Ճապոնացի մանկաբույժները նախազգուշացրել են նորածինների համար բժշկական դիմակների վտանգների մասին
- Բաց տարածքում դիմակ չունենալու համար 10 հազար դրամ տուգանքը հավանաբար հետադարձ ուժ կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան