Ավելի քան 61 հազար թանգարանային ցուցանմուշ վերականգնման կարիք ունի
2019 թվականին Հայաստանի տարածքում գործել է 100 թանգարան, որից 63-ը Երևանում, 8-ական՝ Լոռու, Շիրակի մարզերում, 5 թանգարան՝ Կոտայքում, 4՝ Սյունիքում, 3-ական Արմավիրում, Տավուշում, 2-ական՝ Արարատում, Գեղարքունիքում, 1-ական՝ Արագածոտնում, Վայոց Ձորում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, թանգարանների ֆոնդերում հաշվառված է 2 միլիոն 802 հազար 300 ցուցանմուշ։ Թանգարանային ֆոնդից ավելի քան 61 հազար 17 միավոր կարիք ունի վերականգնման, մեծ մասը փաստաթղթեր են, գծանկարներ, հնագիտական առարկաներ, լուսանկարներ, գեղանկարչական առարկաներ։
Ըստ աղբուրի, 2019-ին վերականգնվել է 2636 միավոր, որից 1451-ը՝ հնագիտական առարկաներ են, 121-ը գեղանկարչական աշխատանքներ։
2019-ին թանգարաններն ունեցել են 2 միլիոն 366 հազար 115 այցելու, որից 630 հազար 631-ը՝ վճարովի, 1 միլիոն 735 հազար 484-ը՝ անվճար։ Երևանյան թանգարանները մեկ տարում ունեցել են 2միլիոն 93 հազար 821 այցելու։
Թանգարաններն ունեն 1728 աշխատող, որի 1 364-ն աշխատում են Երևանում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին