Տիկնիկային թատրոնը պատրաստել է բացօթյա համերգ-ներկայացում
Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի պետական տիկնիկային թատրոնը պատրաստել է զվարճալի տիկնիկային համերգ-ներկայացում։ Թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բացօթյա համերգ-ներկայացումը կցուցադրվի Սայաթ-Նովա փողոցին կից Տիկնիկային թատրոնի պատշգամբի՝ այսպես կոչված ամֆիթատրոնի բեմից։
Համերգ- ներկայացման տևողությունը 20 րոպե է։ Սկիզբը՝ ժամը 12։00-ին, 13։00-ին և 14։00-ին։
Բացօթյա Տիկնիկային համերգ-ներկայացմանը փողոցում նախապես սահմանված և նշված են լինելու բոլորի տեղերը` պահպանելով սոցիալական հեռավորությունը։
Թատրոնից խնդրում են մոտենալ դիմակներով և ձեռնոցներով։ Դիտումն անվճար է։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին