Լուվրը կբացվի հուլիսի 6-ին
Հուլիսի 6-ին աշխարհում հայտնի փարիզյան Լուվրը պատրաստվում է ընդունել իր առաջին այցելուներին՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված թանգարանները փակելու արգելքը հանելուց հետո։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է թանգարանի ներկայացուցիչը։
Արդեն հունիսի 15-ին հնարավոր կլինի տոմսերի ամրագրումը։ Լուվրի ներկայացուցիչը հիշեցրել է, որ թանգարան այցելելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները՝ սոցիալական հեռավարություն և պաշտպանիչ դիմակների կրում։
Լուվրը փարիզյան այլ թանգարանների հետ փակվել էր մարտի կեսերին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Օրեր առաջ երկրի վարչապետը հայտարարել էր հունիսի 2-ից թանգարանները, իսկ այսօրվանից զոսայգիներն ու հրապարակները բացելու հնարավորության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին