31.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 355 նոր դեպք, մահացել են 6-ը
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 355 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 6 հիվանդ, որից երկուսը, ըստ առողջապահության նախարարության՝ «այլ հիվանդություններից»։ Մեկ օրվա ընթացքում առողջացել է 69 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Ըստ ԱՆ-ի՝ կա «մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 50 է»։
Այսպիսով, մայիսի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9282 դեպք, որոնցից 3386-ն` առողջացած, 181-ը` մահվան ելքով, որոնցից «50 կորոնավիրուսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից»: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5715 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58065 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Անտոնյան. Վերակենդանացման բաժանմունքներն ու հիվանդանոցները հագեցած են դեղանյութերով և սարքավորումենրով
- Փաշինյան. Համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում
- 30.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 251 նոր դեպք, մահացել են 10-ը
- Մենք 1 մլն բնակչության հաշվով արդեն անցել ենք Իրանից և Ֆրանսիայից. Փաշինյան
- 29.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
- Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով.Թորոսյան
- 28.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 մահ է գրանցվել
- 27.05.2020. 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան