Քաղաքական 18:06 01/06/2020 Հայաստան

Արամ Սարգսյան. Հայաստանը պետք է դիմի տարբեր երկրների՝ մասնագիտական խմբեր այստեղ գործուղելու խնդրանքով

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մի քանի առաջարկներ է ներկայացրել, որոնք ըստ նրա, պետք է կատարվեն  ստեղծված տագնապալի իրավիճակում կոլապսից խուսափելու համար։

Տարածած դիմում-հայտարարության մեջ ասված է.

«Մինչ անտեսանելի վարակը կհասներ Հայաստան, թվում էր՝ երկրի դռներն ամուր փակելու և դրա տարածումն արագ կասեցնելու բոլոր հնարավորությունները կան: Սակայն երկրի օդային դարպասները բաց մնացին այնքան ժամանակ, մինչև որ Երևանում և Էջմիածնում վարակի օջախներ բռնկվեցին: Համակարգի ուշացած միջոցառումները չկանխեցին դրա շղթայական տարածումը երկրով մեկ:

Անվերահսկելի տարածման օջախներ դարձան արտադրական ձեռնարկությունները, որտեղ վարակված անձը վարակում է ընտանիքի անդամներին, հարևանին, բարեկամին, խանութի աշխատողին և, հետո, բուժանձնակազմին: Պատճառը՝ ախտորոշման ժամկետների լավագույն դեպքում 4-7 օրվա ուշացում, թեստավորման ենթակա ընտանիքի անդամների հերթագրում, արտադրամասում մեկ հիվանդի առկայության դեպքում ամբողջ կոլեկտիվի մեկուսացման և տոտալ թեստավորման բացակայություն և այլն:

Արդյունքում, առողջապահական համակարգը, որն առանց այն էլ չէր փայլում բուժօգնության աշխատանքների կազմակերպմամբ, կանգնած է կոլապսի ենթարկվելու վտանգի առաջ:
Բժիշկների, բուժքույրերի, սանիտարների, շտապ օգնության անձնակազմի հերոսական, անձնազոհ աշխատանքը ստվերվում է համակարգի կառավարչական անարդյունավետ, ուշացած գործողություններով:

Ստեղծված տագնապալի իրավիճակում անհրաժեշտ ենք համարում.

• Կառավարության անունից պաշտոնապես դիմել մի շարք պետությունների՝ Չինաստանին, Ռուսաստանին, Վրաստանին, նաև՝ Արցախի Հանրապետությանը՝ դեպի Հայաստան օգնության կարգով համակարգի կառավարչական աշխատանքների կազմակերպման փորձառու մասնագիտական խմբեր գործուղելու խնդրանքով:

• Պարետատան կողմից ամբողջական վերահսկողություն սահմանել արտադրական կոլեկտիվների նկատմամբ, կորոնավիրուսի ախտորոշման մեկ դեպքի պարագայում կանգնեցնել արտադրությունը, թեստավորել կոլեկտիվի մյուս անդամներին, համապատասխանաբար բուժման կամ ինքնամեկուսացման ուղարկելով վարակակիրներին: Միայն այսկերպ հնարավոր կլինի կանխել վարակի շղթայական տարածումը:

• Սեղմ ժամկետում բոլոր բուժհիմնարկներին ապահովել արդյունավետ թեսթերի խմբաքանակով՝ բացառելով անհարկի հերթերի գոյացումը:

• Ամփոփել և կիրառել այն երկրների փորձը, որոնք առանց պատվաստման, համապատասխան դեղորայքով, բուսական ծագման պրեպարատներով, վիտամիններով արդյունավետորեն կարողացել են բարձրացնել բնակչության իմունային համակարգի դիմադրողականությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

• Պարետատան որոշմամբ արգելել բնակչության տեղեկատվական ահաբեկումն ընդհանրապես, օրինակ՝ կորոնավիրուսի «հնգամյա» տևողության սպառնալիքով: Եթե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չգիտի, որ վախը և խուճապը սթրես են առաջացնում, զրկում են մարդուն լավատեսական տրամադրությունից և, որպես արդյունք, առաջացնում դիմադրողականության անկում, ստիպված ենք հորդորել պարետին զրկել նրան բնակչությանը «խորհուրդներ» տալու իրավունքից:

• Երևանի պետական բժշկական համալսարանի ղեկավարությանը թախանձագին խնդրում ենք վերաբացել համաճարակաբաններ, վարակաբաններ պատրաստող ֆակուլտետը՝ համոզված լինելով, որ նախկինում գործող սանիտարա-համաճարակաբանական համակարգի վերականգնման անհրաժեշտությունը հրամայական է և այսօր, և վաղը:

Համոզված ենք, որ միայն առողջ հասարակական մթնոլորտի, հանրային համերաշխության պայմաններում է հնարավոր հաղթահարել ցանկացած վտանգ, առավել ևս՝ այսպիսի անհայտ վարակ, ինչպիսին  COVID-19-ը:

Չվարակվելու լավագույն պաշտպանիչ միջոցը կարող է լինել պատասխանատու, արհեստավարժ, փորձառու, բարդույթներից զուրկ իշխանությունը, ինչին դեռ կարոտ ենք»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}