Արցախի նախագահի թեստի արդյունքը բացասական է
Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,-տեղեկացրել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավար Վահրամ Պողոսյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հաստատվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանքիի անդամների մոտ։ Արցախի նախագահԱրայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Երևանում հանդիպել էր Փաշինյանին։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչև հունիսի 24-ը կապաքինվի
- Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել
- Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան