Թուրքիայում 20-ամյա երիտասարդ է սպանվել քրդական երաժշտություն լսելու համար
Մայիսի 31-ին Անկարայում 20-ամյա երիտասարդ է սպանվել ավտոմեքենայում քրդական երաժշտություն միացնելու պատճառով, գրում է ermenihaber-ը:
Բարըշ Չաքանի ընտանիքի անդամները «Mezopotamya» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել են, որ Չաքանի սպանության պատճառը քրդական երաժշտություն լսելն է։
Մինչդեռ Անկարայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ազանի ժամանակ (մուսուլմանական աղոթքի կանչ) Չաքանը ավտոմեքենայում բարձր երաժշտություն է միացրել և դեպքը տեղի է ունեցել վերջինիս նախազգուշացնելուց անմիջապես հետո։
Նշվում է, որ 3 հանցագործ դանակով հարվածել են երիտասարդի սրտին։ Դեպքի առնչությամբ Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել։ Հանցագործները ձերբակալել են։
Չաքանի հարազատներից մեկը լրատվամիջոցին պատմել է, որ մինչ այդ քրդական երաժշտություն լսելու պատճառով իրենք նույնպես հարձակման են ենթարկվել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան