Իրանում կորոնավիրուսով վարակվածների թվի թռիչքային աճ է գրանցվել
Իրանում նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության գրեթե 3 հազար նոր դեպք է հաստատվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբերելով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրի խոսքը:
Նշվում է, որ նախորդ 24 ժամի ընթացքում երկրում հաստատվել է COVID-19-ի 2979 դեպք, ընդհանուր առմամբ, Իրանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 154, 445 դեպք, առողջացել է 121, 004 մարդ։
Ըստ աղբյուրի, երեկ հիվանդության հետևանքով մահացել է 81 քաղաքացի, ընդհանուր առմամբ, երկրում COVID-19-ի հետևանքով մահերի թիվը 8, 878 է։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում տղամարդն այրել է քրոջ տունը, որն ամուսնացել է առանց նրա համաձայնության
- Իրանում 10 հազար բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան