Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9035 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով հայտնաբերված դեպքերի ամենօրյա աճը կազմել է 9035, որից 40.1%-ը չունեն հիվանդության կլինիկական դրսևորումներ: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, տեղեկացրել է օպերատիվ շտաբը։
Այսպիսով, երկրում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 414.878-ի:
24 ժամվա ընթացքում հիվանդության ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Մոսկվայում` 2297։
Անցած օրվա ընթացքում վերականգնվել է ևս 3.994 հիվանդ, մահացել է 162 մարդ:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունում համաճարակի ընթացքում վերականգնումից հետո 175.877 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից: Մահացածների ընդհանուր թիվը 4 855 է:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան