Սպենդիարյանի սիմֆոնիկ պատկերի ստեղծման պատմությունը՝ պատկերազարդ մուլտֆիլմի տեսքով
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը գեղեցիկ անակնկալ է պատրաստել փոքրիկների համար։ Թանգարանն առաջարկում է միանալ ֆեյսբուքյան էջին և ուղիղ ժամը 19։00-ին դիտել «ԵՐԵՔ ԱՐՄԱՎԵՆԻ» պատկերազարդ մուլտֆիլմը, որը պատմում է Ալեքսանդր Սպենդիարյանի` Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա գրված սիմֆոնիկ պատկերի ստեղծման հետաքրքիր պատմությունը։ Այս մասին տեղեկացնում են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանից։
«Մինչ կորոնավիրուսի տարածումը և մեր առցանց գործունեությանն անցնելը թանգարանն արդեն իսկ նախաձեռնել էր «Հրաշագործ երաժիշտը» հեքիաթ-էքսկուրսը, որը նախատեսված էր նախադպրոցական երեխաների համար և որպես այդպիսին՝ ձևաչափն այլ էր, բայց քանի որ անցում կատարեցինք առցանց գործունեության, որոշեցինք այն իրականացնել պատկերազադ մուլտֆիլմի տեսքով, և պետք է նշել, որ առաջին իսկ օրվանից արձանագրեցինք մեծ հաջողություն»,- նշում է թանգարանի տնօրեն Մարինե Օթայանը և հավելում, որ դրական արձագանքների արդյունքում էլ ծնվեց ևս մեկ գաղափար՝ «Հրաշագործ երաժիշտը» կրկին ներկայացնել հանրությանը, բայց այս անգամ՝ արևմտահայերեն տարբերակով։
«Առաջարկը ստացանք ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան Վարժարանի ուսուցչուհի Վիլմա Սարգիսեան-Գույումճեանից, ով էլ անձամբ ընթերցեց պատմությունը արեւմտահայերենով, մեր սփյուռքահար փոքրիկների շրջանակում հեքիաթ-էքսկուրսը կրկին արժանացավ հավանության»,- ասել է Մ.Օթանյանը։
Այս հաջողությունները, դրական մեկնաբանությունները, մոտ 30․000 դիտողականությունն էլ եղան շարժառիթ հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը ներկայանալ մեկ այլ պատկերազարդ մուլֆիլմով՝ այս անգամ ընտրված էր «Երեք Արմավենին»։
«Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա գրված Ալեքսանդր Սպենդիարյանի սիմֆոնիկ պատկերի ստեղծման հետաքրքիր պատմությունը որոշեցիքն իրականացնել պատկերազարդ մուլտֆիլմի տեսքով, վստահ լինելով՝ այն հիանալի կրթական, մնայուն նվեր կարող է լինել մեր սիրելի փոքրիկներին»,- հայտնում են տուն-թանգարանից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա