Փաշինյանին ծննդյան առթիվ քաջառողջություն են մաղթում (Լրացվում է)
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Կառավարության հրապարակած ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել այն մշտական ուշադրությունը, որը Դուք ցուցաբերում եք ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Կառավարության գծով ընդունվում են արդյունավետ որոշումներ, որոնք ուղղված են առևտրի, տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացմանը, ստեղծվում են պայմաններ գիտատեխնիկական, հումանիտար և այլ բնագավառներում նոր համատեղ նախագծերի իրականացման համար:
Կարևոր նշանակություն ունի նաև Ռուսաստանի և Հայաստանի սերտ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին բացահայտել տնտեսական ինտեգրման մեծ ներուժը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարգավաճում և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։
Ավելի վաղ Փաշինյանին շնորհավորել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Վստահ եմ, որ, միավորելով մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ջանքերն ու ներուժը, մենք համատեղ կկարողանանք ներկա բարդ ու դժվարին պայմաններում հաջողությամբ և արդյունավետորեն լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները, իրականացնել համազգային ծրագրեր՝ ի շահ մեր Հայրենիքի զարգացման ու զորացման:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք ու քաջառողջություն Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին, առավել ևս՝ կորոնավիրուսի առկա մարտահրավերների պայմաններում»։
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք, խնդրում եմ, ջերմ և անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Որպես երկրի վարչապետ՝ Դուք շատ բան եք անում Հայաստանի զարգացման, նրա անվտանգության ամրապնդման ու միջազգային ասպարեզում նրա ազգային շահերը պահպանման համար:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա: Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը թույլ է տալիս ավելի բացահայտել ռուս-հայկական ռազմավարական բազմավեկտոր գործընկերության ներուժը:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը շահագրգռված է խորացնել խորհրդարանական երկխոսությունը, ինչը երկկողմ համագործակցության ամբողջ շրջանակի կարևոր բաղադրիչ է: Մենք բարձր ենք գնահատում Ձեր դերը այս հարցում:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պետական բարձր պաշտոնում: Թող Ձեր գիտելիքները, եռանդն ու վճռականությունը ծառայեն որպես բեղմնավոր աշխատանքի հուսալի հիմք՝ ի նպաստ եղբայրական հայ ժողովրդի»,- մասնավորապես նշված է ուղերձում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ուղերձում ասված է.
«Թանկագին Նիկոլ,
ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու և բարդ գործում:
Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը և հարաբերությունները, որոնք հիմնված են ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա, ապագայում ևս կխորանան և կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հաշվի առնելով մեր երկրների շահերը:
Ցանկանում եմ կրկին հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և արտահայտել պատրաստակամությունս մեր երկրների միջև համագործակցության ավելի ամրապնդման գործում:
Պարոն վարչապետ, կրկին սրտանց շնորհավորում եմ, անկեղծորեն մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին:
«Հարգելի Նիկոլ Վովայի,
ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Դուք Ձեր ամբողջ ուժն ու եռանդը ներդնում եք Ձեր ժողովրդին ծառայության, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խորքային և համակարգված բարեփոխումների իրականացման, անկախ և ժողովրդավարական Հայաստանի հետագա զարգացման և ամրապնդման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը և կայունությանը արժանի ներդրումն ապահովելու գործում:
Բարձր ենք գնահատում Ձեր մշտական աջակցությունը մեր կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին օգտագործել վերջինիս ներուժը՝ անդամ պետությունների կողմից առաջադրված խնդիրների հաջող իրագործման նպատակով:
Մաղթում ենք Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»,- նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձում:
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի ուղերձում նշված է . «Հարգելի Նիկոլ Վովայի,
ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Ձեր աշխատանքային ուղին լի է հաղթանակներով և ձեռքբերումներով: Ձեզ ճանաչում են որպես իսկական հայրենասերի, տաղանդավոր և փորձառու առաջնորդի: Այդ հատկանիշների շնորհիվ Դուք վայելում եք արժանի հարգանք և կարողացել եք զգալի հաջողությունների հասնել: Ձեր շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը, ընթանալով տնտեսական և սոցիալական զարգացման ուղով, մեծ հեղինակություն է վայելում ԱՊՀ մասնակից երկրների և ամբողջ համաշխարհային հանրության շրջանում։ Վստահ եմ, որ կշարունակեք դրսևորել Ձեզ որպես առաջադեմ քաղաքական գործիչ և իրական առաջնորդ, որի գործնական որակներն արժանի են ամենաբարձր գնահատականի:
Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր վեհ գործունեության մեջ` հանուն խաղաղության, Հայաստանի բարգավաճման և նրա քաղաքացիների բարեկեցության»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին տեղեկացոնւմ է
Ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Ձեր ղեկավարությամբ Հայաստանը հաջող իրականացնում է սոցիալ-տնտեսական կարևոր վերափոխումներ, որոնք լիովին նպաստում են կայուն աճի ապահովմանը և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը:
Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ղազախստանյան հարաբերությունների ամրապնդման գործում՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության լավ ավանդույթների վրա:
Վստահ եմ՝ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Ղազախստանի և Հայաստանի միջև համապարփակ համագործակցությունը կշարունակի դինամիկ զարգանալ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Հարգելի Նիկոլ Վովայի,
այս նշանակալի օրը անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ և նոր ձեռքբերումներ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղելնաև Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
«Հարգելի Նիկոլ Վովայի,
ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Դուք կարևոր գործունեություն եք ծավալում՝ ուղղված Հայաստանի կայուն զարգացման և պետականության ամրապնդման համար պայմանների ստեղծմանը:
Ուրախալի է, որ ներկայում մեր երկրները կապված են բարեկամական և փոխշահավետ հարաբերություններով: Համոզված եմ, որ հետագայում ևս հայ-ղազախստանյան գործընկերությունն ավելի կսերտանա՝ ի շահ մեր ժողովուրդների:
Հարգելի Նիկոլ Վովայի,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ», - նշված է ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում