Քաղաքացիների 75 տոկոսը դժգոհ են կառավարության աջակցության ծրագրերից
«Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբը առցանց հարթակում հարցում է անցկացրել «Հայաստանում համաճարակի տնտեսական հետևանքները և կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը» թեմայով: Հարցումն անցկացվել է 18-ից բարձր 1700 ՀՀ քաղաքացիների շրջանում սոցցանցերի միջոցով:
Ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, համաձայն հարցման արդյունքների՝ մասնակիցների 25%-ը համարում է, որ կորոնավիրուսի դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը լիովին արդյունավետ են և համապատասխանում են սպառնալիքի ծավալներին, 56%-ը կարծում է, որ դրանք բավարար չեն և չեն ապահովում համաճարակի կանխումը, իսկ 19%-ը պատասխանել է, որ դրանք չարդարացված են:
Հարցին, թե ինչ ազդեցություն է ունեցել համաճարակը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մասնավորապես, հարցման մասնակիցների և նրանց ընտանիքների վրա, 15%-ը նշել է աշխատանքի/բիզնեսի կորուստ, 4%-ի մոտ բիզնեսը գոյատևման եզրին է, 8%-ը նշել է, որ ընտանիքի աշխատող անդամին գործատուն ուղարկել է չվարձատրվող արձակուրդի, 48%-ի մոտ կտրուկ կրճատվել են եկամուտները, իսկ 25%-ի մոտ սոցիալ-տնտեսական վիճակը չի փոխվել:
Այն հարցին, թե ո՞ւմ աջակցությունն են ակնկալում հարցվողները եկամուտների կրճատման պարագայում, վերջիններս պատասխանել հետևյալ կերպ. հարազատների և ծանոթների աջակցությունը՝ 27%, երկրի իշխանությունների՝ 29%, մարդասիրական կազմակերպությունների՝ 3%, չգիտեմ՝ 41%:
Ակումբը հիշեցնում է, որ կառավարությունը հատկացրել է ավելի քան 300 մլն դոլար բնակչության և բիզնեսի աջակցման համար:
«Հարցաշարում տեղ գտած հաջորդ հարցի շնորհիվ կարող ենք պարզել, թե կառավարության աջակցությունը որքանո՞վ է օգնել հասարակությանը ճգնաժամի դեմ պայքարում»,-նշվում է հաղորդագրության մեջ ու ներակայցվում հարցման արդյունքները։
Հարցման մասնակիցների 6%-ը նշել է, որ կառավարությունից օգնություն չի ստացել, թեև նախատեսված էր օրենքով, 57%-ը չի հանդիսացել կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շահառու և ոչինչ չի ստացել, 28%-ը աջակցությունստացել է, սակայն այն բավարար չի եղել, 9%-ին աջակցությունը բավարար չափով օգնել է հաղթահարել առաջացած խնդիրները:
Հարցաշարի վերջին հարցի միջոցով հարցման հեղինակները փորձել են ճշտել, թե հասարակությունն ինչպե՞ս կցանկանար, որպեսզի պետությունն ընդլայներ բնակչության և բիզնեսի աջակցությունը:
Պատասխանների արդյունքները ցույց են տալիս, որ հարցման մասնակիցների 9%-ը ցանկանում է, որպեսզի տրամադրվի հարկային արձակուրդ բիզնեսին, 19%-ը նախընտրել է ավելի մեծ ֆինանսական աջակցություն բնակչությանը, 15%-ը՝ կումունալ ծառայությունների ծախսերի առավել զգալի մարման կողմնակից է, 40%-ն ընտրել է բոլոր վերոնշյալ գործողությունները, իսկ 17%-ը պատասխանել է՝ չգիտեմ:
Հարակից հրապարակումներ`
- Զբոսաշրջության ոլորտի մասնագետները զրկված են որևէ եկամուտից, սակայն ունեն հարկային ու վարկային պարտավորություններ. Ապրեսյան
- Ամեն ընտանիքին տալ 100 հազար դրամ, թոշակառուներին էլ՝ հավելյալ թոշակ. Էդմոն Մարուքյանի առաջարկը
- Արման Ղուկասյան. Կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն անբավարար են
- Գագիկ Մակարյան. Կառավարության ծրագրերի քանակը շատ է, հնչողությունը լավն է, բայց հասանելիությունը շատ քիչ է
- ԱԺ-ում առաջարկեցին հարկային արձակուրդ տալ պարետատան հրահանգով գործունեությունը դադարեցրած ընկերություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին