Վարչապետի խոսնակ. Կառավարության անդամների համատարած թեստավորում չի նախատեսվում
«Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում»,- այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։
«Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։ Վարչապետի ինքնազգացողությունը լավ է»,- հայտնում է Մ. Գևորգյանը։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի իր թեստը դրական է։ Հիվանդությունը հաստատվել է նաև իր ընտանքիի անդամների մոտ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին