Նոտր Դամ տաճարի դիմացի հրապարակը հրդեհից հետո առաջին անգամ բացվել է
Փարիզի Նոտր Դամ տաճարի դիմացի հրապարակը հանրության առջև առաջին անգամ բացվել է՝ անցյալ տարվա ապրիլի 15-ի ավերիչ հրդեհից հետո: Այս մասին գրում է Euronews-ը։
Կիրակի օրը Գոթական կառույցի վերականգնումը վերահսկող մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վերաբացումը վերջապես հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ տեղի ունեցան մաքրման մի քանի գործողություններ՝ հրդեհի արդյունքում թունավոր կապարի փոշին հեռացնելու համար:
Կիրակի կեսօրին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն միացել էր ավագ հոգևորականներին ու շրջայց կատարել այդ տարածքում։
Տաճարը, սակայն, փակ կմնա մինչև 2024թ․։
Հարակից հրապարակումներ`
- Ճարտարապետները վերսկսել են Նոտր Դամի վերականգնումը
- Ի պատիվ բուժաշխատողների՝ հնչել է Նոտր Դամի զանգը
- Գերմանիան 450 հազար եվրո կուղղի Նոտր Դամի վերականգնմանը
- Փորձել են գողանալ Նոտր Դամի հնագույն քարերը
- Նոտր Դամի վերականգնման աշխատանքները դադարեցված են
- Նոտր Դամի գիշերային լուսավորությունը վերականգնվել է
- Նոտր Դամի վերականգնողները վիճել են աշտարակի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան