Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը։ Մահազդն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սարհատի քույրը.
«Խորը կսկիծով հայտնում ենք Ռուբինա Ղազարյանցի մահվան բոթը։
Երկու բառով դժվար է նկարագրել նրա անցած ուղին։ Գիտենք, որ նա մտերիմների, ընկերների եւ ծանոթների հուշերում կմնա իր յուրօրինակ խառնվածքով, վառ անհատականությամբ, անկոտրում կամքով, սկզբունքայնությամբ եւ պարզությամբ։
Ցավոք, ԿՈՎԻԴ-19-ի վարակը նաև նրա կողքով անցավ։
Մեր կորուստը ծանր է։ Թող, որ այն չկրկնվի՝ յուրաքանչյուրիս անհատական ու հանրային զգոնությամբ ու ջանքով։
Հայտնում ենք, որ համավարակի պատճառով, սգո արարողություններ տեղի չեն ունենալու։
Ցանկության դեպքում, կարող եք նվիրատվություններ կատարել կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված պետական հաշվեհամարին (900005001947), Հայաստան համահայկական հիմնադրամի «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» ֆոնդին (https://www.himnadram.org/hy), կամ այլ նախաձեռնությունների»։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների 181 մահվան դեպք է գրանցվել։ ԱՆ-ի տեղեկատվությամբ, ոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- 31.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 355 նոր դեպք, մահացել են 6-ը
- Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
- 53 պացիենտ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. Թորոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան