Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին. Մակունց
«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սպառնալից հայտարարություն է արել, որտեղ, ըստ էության, նա խոստովանել է, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությանն ու դրան հետևած մյուս սպառնալիքներին։
Պատգամավորն ընդգծեց, որ ինչպես 90-ականներին և 2016 թվականին, այնպես էլ ցանկացած պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին։
«Մենք մեր ապրելու իրավունքի պաշտպանության առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքների տարբերություններից։ Այդուհանդերձ, մեր կարևոր խնդրին է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հայտարարությունների վրա, քանի որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառումը»,- շեշտեց Լ. Մակունցը։
Նա համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր լինի նման հայտարարությունների հանդեպ, որովհետև այդ անտարբերությունը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը և հանգեցնել տարածաշրջանում նոր էսկալացիայի, ինչն, իր խոսքով, ուժգին հակահարված է ստանալու և աղետալի հետրևանքներ է ունենալու առաջին հերթին Ադրբեջանի համար։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Պաշտպանության նախարարության արձագանքը Զաքիր Հասանովի հայտարարությանը
- Թևանյան. Ալիևը մայիսի 28–ին հերթական անգամ ցույց տվեց իր «կառուցողականությունը»
- Արցախի նախագահն՝ Ալիևին․ Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան