Իմ սխալը չկրկնեք. Նիկոլ Փաշինյան
«Իմ, Աննայի և մեր երեք աղջիկների մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Ակնհայտ է, որ ես ինչ-որ տեղ հակահամաճարակային կանոնների պահպանման մեջ սխալ եմ թույլ տվել, իմ սխալը չկրկնեք»,- այս մասին պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո առցանց ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այսօր հանրապետությունում կարող է 18-20 հազարի չափով ասիմպտոմ դեպքեր լինել:
«Սա այն դեպքն է, երբ մարդիկ որևէ կասկած չունեն վարակված լինելու մեջ: Այս պահի դրությամբ ախտանիշներ չունենք: Քիչ առաջ ջերմաչափվեցի, ջերմություն չունեմ, 36.5 է»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նաև նշեց, որ քաղաքացիների շրջանում շատ են կանոնները չպահպանողները:
«Ոստիկանության արձանագրած տուգանքները ցույց են տալիս, որ շատ են կանոնները չպահպանող քաղաքացիները: Ռեյդերը շարունակվելու են: Կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին