Ծանր վիճակում է գտնվում կորոնավիրուսով վարակված 440, ծայրահեղ ծանր՝ 50 քաղաքացի. Թորոսյան
Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ իր կանխատեսումներն իրականացան այն մասով, որ մինչև մայիսի վերջ ունեցանք մոտ 10 000 վարակակիր:
«Վերջին մեկ օրում ունեցել ենք 210 նոր արձանագրված դեպք, ութ մահ։ Ընդհանուր առմամբ, մահերի թիվը կազմում է 139: Նշեմ նաև, որ կիրակի օրը քիչ քանակով թեստեր են արվել, քանի որ լաբորատորիաները ոչ բոլորն էին աշխատում ամբողջական ծանրաբեռնվածությամբ»,- ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանի խոսքով, լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը, հատկապես՝ ռեանիմացիոն:
«Ունենք ծանր վիճակում գտնվող 440 քաղաքացի և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացած են թոքերի արհեստական շնչառական ապարատին»,- տեղեկացրեց նախարարը:
Նրա փոխանցմամբ՝ շարունակվում է առողջության առաջնային օղակի ինտեգրումը գործընթացին.
«Դրա մասին է վկայում պոլիկլինիկական համակարգից հավաքվող թեստերի նմուշների թիվը, թեստերի թիվըն արդեն հասնում է օրական 200-ի»:
Անդրադառնալով ասիմպտոմ դեպքերին, Արսեն Թորոսյանը նշեց, որ վարակի տարածման աղբյուրը հենց այս դեպքերն են, որի աղբյուրը բացահայտվում է, երբ խոցելի խմբից որևէ քաղաքացի է վարակվում:
Հարակից հրապարակումներ`
- Իմ սխալը չկրկնեք. Նիկոլ Փաշինյան
- 01.06.2020. Մեկ օրում կորոնովիրուսով 13 հիվանդ է մահացել
- Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին