Իսրայելի ոստիկանությունը սպանել է աուտիզմ ունեցող պաղեստինցի տղամարդուն
Իսրայելական ոստիկանությունը Երուսաղեմում գնդակահարել և սպանել է աուտիզմ ունեցող պաղեստինցու՝ սխալմամբ կարծելով, որ նա զինված է։ Այս քայլը մեծ զայրույթ ու բողոքի ցույցեր է առաջացրել։
Սպանությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Լիոնսի դարպասի մոտակայքում, որնհիմնականում օգտագործվում է պաղեստինցիների կողմից: Այս մասին գրում է Euronews-ը։
Պաղեստինի պաշտոնական «Վաֆա» լրատվական գործակալությունը նշել է, որ մահացածը հատուկ կարիքներ ունեցող 32-ամյա Իյադ Խաիրի Հալաքն է։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի «Ֆաթահ» կուսակցությունը դատապարտել է սպանությունը՝ այն անվանելով «պատերազմական հանցագործություն»: Ասվում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն է լիովին պատասխանատու «երիտասարդ հաշմանդամին մահապատժի ենթարկելու համար»:
Իսրայելի պաշտպանության նախարարը կիրակի ներողություն է խնդրել մահացու կրակոցների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան