Ինչո՞ւ են Հայաստանում նվազում թեստավորումները
Վերջին օրերին կորոնավիրուսի նկատմամբ թեստավորումների թիվը Հայաստանում նվազում է։
Հիմք ընդունելով հապարակվող պաշտոնական տվյալները՝ նշենք, որ
մայիսի 26-ին արվել է 1124 թեստավորում,
մայիսի 27-ին՝ 1253 թեստավորում,
մայիսի 28-ին՝ 1111 թեստավորում,
մայիսի 29-ին՝ 1039 թեստավորում,
մայիսի 30-ին՝ 984 թեստավորում,
մայիսի 31-ին՝ 603 թեստավորում։
Ինչո՞վ է պայմանավորված թեստավորւմների թվի նվազումը. Panorama.am-ը հետաքրքրվեց առողջապահության նախարարությունից։
Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով, անցած օրերին որոշ լաբորատորիաներ չեն աշխատել, կատարել են եզրափակիչ ախտահանումներ:
«Բայց դա չի նշանակում, որ առաջիկայում թվերը չեն աճի: Նաև պետք է հաշվի առնել, որ 4 օր եղել է ոչ աշխատանքային և դիմելիությունն ավելի քիչ է եղել»,-ասաց նա։
Ընդհանուր առմամբ, այսօրվա տվյալներով Հայաստանում իրականացվել է 58668 թեստավորում: Վարակը հաստատվել է 9492 մարդու մոտ, նրանցից 3402-ն առողջացել են, Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ։
Հայաստանում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 194 մարդ, որից 55-ը՝ այլ պատճառներով։
Հարակից հրապարակումներ`
- 44 օր վերակենդանացման բաժանմունքում հեմոդիալիզ ստացող կորոնավիրուսով կինը դուրս է գրվել
- 01.06.2020. Մեկ օրում կորոնովիրուսով 13 հիվանդ է մահացել
- Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը
- 31.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 355 նոր դեպք, մահացել են 6-ը
- 30.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 251 նոր դեպք, մահացել են 10-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան