Նյու Յորքի քաղաքապետի աղջկան բողոքի ակցիայի ժամանակ բերման են ենթարկել
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի դուստրը շաբաթ քաղաքում բողոքի ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին գրել է New York Post –ը՝ հղում անելով իր աղբյուրին։
25-ամյա Կյարա դե Բլազիոն Մանհեթենում ակցիայի մյուս մասնակիցների հետ փակել են երկու փողոց, և նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ ցուցարարները չեն հետևել ոստիկանների՝ փողոցը բացելու պահանջին։ Թերթի աղբյուրը պատմել է, որ այնտեղ այրել են ոստիկանական մեքենաներ, մարդիկ նետել են առարկանել և բղավել, ոստիկանների հետ բախումներ են եղել։ Այդ ժամանակ այդ շրջանում մոտ 1000 մարդ է եղել։ Նշվում է, որ ձերբակալության ժամանակ նա չի ասել, որ քաղաքապետի աղջիկն է։
ԱՄՆ տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել ոստիկանների գործողությունների հետևանքով սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տան դիմաց բախումներ են տեղի ունենում
- ԱՄՆ-ում՝ խռովությունների ժամանակ, ԱԱԾ սպա է սպանվել
- Պենտագոնը ռազմական ոստիկանություն կուղարկի Միննեապոլիս