Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչականմարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երևանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։
Կառավարությունից հայտնում են, որ տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում են գրանցվում։
Դիտարկումների ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են խախտումներ, մասնավորապես, ախտահանման սահմանվածնորմերում։ Արձանագրվում են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, արտաքինշփմանմակերեսները ճիշտ կամ պատշաճ չեն ախտահանվում։ Աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելու կամպատշաճչկրելու դեպքերն ամենահաճախ դիտարկվողն են:Արձանագրվում են ջերմաչափմանևգրանցամատյանիվարման հետ կապված խախտումներ: Որոշ տնտեսվարողների մոտ բացակայել են օգտագործվածդիմակներիևձեռնոցներիհամարնախատեսված փակվող՝ ոտնակով աղբամաններ, արտահագուստիհամարնախատեսված առանձինհանդերձապահարաններ:
Պարետիկողմից սահմանված կանոնները չպահպանած տնտեսվարողների նկատմամբ կայացվում է 24-ժամյա կասեցման որոշում՝ ժամանակտալով տնտեսվարողին վերացնել արձանագրված խախտումները, զուգահեռիրականացվում է նաև խորհրդատվական աշխատանք տնտեսվարողների հետ:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ անակնկալ ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությունում և հորդորում է տնտեսվարողներին խստորեն պահպանել ՀՀ պարետի հաստատած կանոնները: