Քոչարյանի փաստաբանի հուշումը. Այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման
«Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման»։ Panorama.am-ի հետ զրույցում արձագանքելով Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը՝ տեղեկացրեց Ռոբերտ Քորաչյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Նա նկատեց՝ ցանկալի է, որ դատախազությունը պատրաստված լինի, բողոքարկող ակտերի մասին համալսարանում սովորեցնում են։
«Ես չեմ ուզում չարախնդալ, իրականում ինձ համար ցավալի է, որ երկրի դատախազությունը նման մոտեցումներ է ունենում»,- նշեց նա։
Օրբլյանը հիշեցրեց, որ դատախազությունն այդ գործով մասնակից չէ, պատասխանող վարչական մարմինը Քրեակատարողական ծառայությունն է։ Ասաց, որ նիստը դռնփակ է հրավիրվել, քանի որ քննարկվող միջնորդությունում բժշկական գաղտնիք կա, իսկ իրենք չեն ցանկանում հրապարակայնացնել ախտորոշումը։
«Թաքցնելու ուրիշ ոչ մի բան չունենք, թափանցիկությունն այստեղ տեղ ունի այնքան ժամանակ, քանի դեռ չեն խաթարվում այլ մարդկանց իրավունքները։ Բայց կրկնեմ, հայցի ապահովման միջոց կիրառելու դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման»,- ասաց Օրբելյանը՝ հիշեցնելով, որ որոշման մասին հենց իրենց թիմն է հայտարարել։
Հիշեցնենք, որ վարչական դատարանի որոշմամբ, Ռոբերտ Քոչարյանը մինչև համավարակի ավարտը կարող է մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազը չբացառեց, որ կարող են բողոքարկել Ռ.Քոչարյանի վերաբերյալ դատարանի վերջին որոշումը
- Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում