30 րոպեում խորհրդարանը երկրորդ անգամ 20 րոպե ընդմիջման գնաց
Խորհրդարանը շարունակում է նախորդ շաբաթ սկսված հերթական նիստը։
Կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին» և «Ոստիկանությունում ծառայելու մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերամամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 111 պատգամավոր։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է վերոնշյալ նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկել։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը վարման կարգով նշեց, որ իրենց հետաքրքրում է՝ ինչու պետք է նման հրատապությամբ քննարկվի հարցը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ վարման կարգով արձագանքեց՝ հարցի հրատապությամբ է պայմանավորված։
Այսպիսով, ձայների 104 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշվեց հարցը հատուկ ընթացակարգով քննարկել։
ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկելուց առաջ խորհրդարանը ևս մեկ անգամ 20 րոպե ընդմիջման գնաց։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով ասաց, որ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարուց, և իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։ Նա «Բարգավաճ Հայաստան» խմակցությանը կոչ արեց միանալ իրենց և չմասնակցել քվեարկությանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ վարման կարգով հայտարարեց, որ իրենք 20 րոպե ընդմիջում են խնդրում։
Այսպիսով, խորհրդարանը երկրորդ անգամ 20 րոպե ընդմիջման գնաց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա