ԱՀԿ. Համավարակը բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների բուժման վրա
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հրապարակված ուսումնասիրության համաձայն, կորոնավիրուսի համավարակը բացասաբար է անդրադարձել ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության մատչելիության վրա:
Ըստ աղբյուրի, մայիսին կայացած եռամսյա ուսումնասիրությունում ներգրավվել է 155 երկիր: Համաձայն արդյունքների՝ համավարակի բացասական հետևանքները նկատելի են ամենուր, սակայն էապես ազդեցություն է ունեցել առավել ցածր եկամուտ ունեցող երկրների վրա:
Այս իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ ոչ վարակիչ հիվանդություններով տառապող մարդիկ, նաև ծանր հիվանդները գտնվում են ռիսկային գոտում, նշում է ԱՀԿ-ն:
«Շատ մարդիկ, որոնք բուժման կարիք ունեն այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք են քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները և շաքարախտը, COVID-19 համավարակի մեկնարկից ի վեր չեն ստացել անհրաժեշտ բուժօգնություն և դեղամիջոցներ: Անհրաժեշտ է, որ երկրները գտնեն միջոցներ՝ ոչ վարակիչ հիվանդությունների համար»,- ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյսուսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան