Ռոման Աբրամովիչը գնել է Իսրայելի ամենաթանկ առանձնատունը
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը Իսրայելում գնել է ամենաթանկ առանձնատունը։ Նա 2018 թվականին ստացել էր այդ երկրի քաղաքացիություն։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, գործարքի արժեքը Իսրայելի համար ռեկորդային է՝ 65 միլիոն դոլար։ Տարածքը գտնվում է էլիտար գյուղում Թել Ավիվի հյուսիսային արվարձանում։
2006-ից առանձնատան նախկին սեփականատերը Brevan Howard Asset Management-ի համահիմնադիր Ալան Հովարդն էր։ Ժամանակին անշարժ գույքը նա գնել էր 9 միլիոն դոլարով և մեծ գումաներ էր ներդրել գույքի բարելավման համար՝ ընդլայնելով տարածքը 6500 քառակուսի մետրից 9500 քառակուսի մետրի։ Այդ տարիների առանձնատան տարածքում կառուցվել է երկու շինություն։
Տարածքում կա թենիսի կորտ և լողավազան, որը արարողությունների ժամանակ վերածվում է հյուրըերի ընդունելու համար տարածքի։