Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավարը՝ պարտատոմսերում ներդրումների շահավետության մասին
«Ամերիաբանկն» ակտիվորեն հանդես է գալիս պարտատոմսերի թողարկմամբ, ինչը կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի պայմաններում կարող է ռիսկային թվալ՝ հատկապես տեղաբաշխման տեսանկյունից: Սակայն բանկը թիրախավորում է կապիտալի շուկան որպես երկատարև զարգացման հորիզոն՝ ջանքեր գործադրելով ներդրողների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղղությամբ: «Ամերիաբանկի» Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը ՍիվիլՆեթի հետ խոսում է Հայաստանում կապիտալի շուկայի հնարավորությունների և զարգացման հեռանկարների մասին՝ դիտարկելով հարցը ներդրումների ներգրավման, ինչպես նաև անհատական ներդրումների ռիսկերի և եկամտաբերության տեսանկյունից:
«Իհարկե կային ռիսկեր, անորոշություն թե պահանջարկի գնահատման, թե գնագոյացման կանխատեսումների առումով։ Բայց մենք բավականին լավ էին պատրաստվել։ Մենք զարմանալիորեն արագ, մոտ մեկ շաբաթում 5 մլրդ դրամն արագ տեղաբաշխել ենք»,-նշել է Շուշանիկ Հովսեփյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսերի երկրորդ տրանշը՝ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով
- Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան