Արա Ղազարյան. Իշխանությունները չներեցին քաջարանցիներին բողոքի ակցիաների համար
Քաջարանցիների կալանավորումը ես դիտարկում եմ որպես քողարկված պատիժ Կապանում հավաքի անցկացման համար։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Արա Ղազարյանը։
«Արտառոց բան է տեղի ունեցել, իմ պրակտիկայում առաջին անգամ, մարդը ներկայանում է ոստիկանություն, ասում են՝ փախուստի հավանականություն կա։ Բայց մի պաշտոնյա անձ մեզ հասկացրեց, ասաց, գիտե՞ք, էն որ սարքեցիք ընդեղ, ի նկատի ուներ Կապանում հավաքը, չկարծեք, թե իրենց չենք կալանավորելու։ Ստացվում է, որ կալանքը քողարկված պատիժ է»,-ասաց փաստաբանը։
Նա հիմնավորեց, եթե այդ անձանց մեղադրում են մի բանի մեջ, որ տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, այդ ընթացքում փախուստի մեջ չեն գտնվել, էլ ինչի՞ մասին է խոսքը, մարդիկ ամեն օր ոստիկանության շենքի դիմացով գնացել են աշխատանքի ու վերադարձել։
«Մենք կարծում ենք, որ կալանավորումը իշխանությունների ռեակցիան էր Կապանի բողոքի ակցիաներին, այսինքն իշխանությունները չներեցին այդ բողոքի ակցիաները և երիտասարդներին վերցրեցին կալանքի։ Նրանք չեն հասկանում, որ կալանքը որպես խափանման միջոց չի կարող ծառայել նպատակին, իսկ որպես պատիժ, այո, դա քողարկված պատիժ է, առանց մեղադրական դատավճռի»,-ասաց Արա Ղազարյանը։
Նա նշեց, որ բողոքարկելու են կալանքի որոշումները։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Կալանավորված քաջարանցուն անհապաղ բաց չթողնելը ծանր հետևանքներ կունենա նրա հիվանդ երեխայի համար
- Փաստաբաններ. Քաջարանցիների ձերբակալումը, կալանավորումն ուղեկցվել են աղաղակող խախտումներով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան