Մայիս ամսին ,մարտի հետ համեմատությամբ, ունեցել ենք 13 անգամ թվերի ավելացում.Վանյան
Այսօր մեր երկրում համաճարակային իրավիճակը լարված է: Պարետատան նիստից հետո ճետազրույցի ընթացքում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, միևնույն ժամանակ ներկայացնելով վերլուծության արդյունքները:
«Եթե մարտը համեմատում ենք ապրիլի հետ , ապա երեք անգամ թվերի բարձրացում ունենք: Իսկ մայիս ամսին ,մարտի հետ համեմատությամբ, ունեցել ենք 13 անգամ թվերի ավելացում: Սա խոսում է այն մասին, որ սահմանափակումների վերացումից հետո եղան մեծ թվով մարդկային շփումներ»:
Վանյանը հորդորեց պահպանել կանոներն ու հնարավորինս զերծ մնալ հանդիսություններին մասնակցելուց։
«Եթե չնվազեցնենք շփումների թիվը, ապա շարունակելու ենք ունենալ այն, ինչ այսօր ունենք: Հատկապես պետք է զերծ մնալ հոգեհանգիստների և թաղման արարողություններին մասնակցելուց: Կարևոր խնդիր է բակերում երեկոյան ժամերին մարդկանց կուտակումները՝ չգիտակցելով, որ դիմացինն անախտանիշն է, այս կերպ տարածվում է վարակը»:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենն անդրադարձավ նաև ուխտագնացություններին՝ նշելով, որ դրանք անկառավարելի են վիրուսի տարածման առումով:
«Ուխտագնացություններին ևս չպետք է մասնակցել, քանի որ փորձը ցույց է տալիս,որ այդ ընթացքում հնարավոր չէ պահպանել հակահամաճարակային կանոները: Անգամ խանութներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում՝ միայն սննդամթերք գնելու համար: Մարդաշատ վայրերում չզբոսնել և հնարավորինս նվազեցնել մարդկանց հետ շփումները»,- հորդորեց Վանյանն ու տեղեկացրեց, որ այսօր արձանագրվել է մահացության զգալի աճ.«Բոլորը թող հիշեն, որ այդ անձիք կարող են լինել իրենց ընկերները կամ ընտանիքի անդամները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները