Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի բարձր տարածում ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանից։ Jnews-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում։
«Առաջին հերթին երկիր են այցելելու «կանաչ» գոտի ճանաչված երկրների քաղաքացիները: Զբոսաշրջության վարչությունն աշխատում է այս ուղղությամբ: Կստորագրվեն երկկողմանի պայմանագրեր նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ: Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր, որոնք վերաբերելու են նրան, ինչպիսի թեստեր են հանձնելու զբոսաշրջիկները Վրաստան մուտք գործելուց առաջ։ Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները: Օրինակ. մեր այն քաղաքացիները, ովքեր Թուրքիա են մեկնում բուժման, պետք է անցնեն PCR թեստ՝ ոչ շուտ, քան 48 ժամ առաջ նախքան սահմանը հատելը: Նաև Վրաստանում սահմանը հատելուց հետո որոշակի դիտորդություն է իրականացվելու զբոսաշրջիկների նկատմամբ», – ասել է նա:
Նախկինում հաղորդվում էր, որ Վրաստանը կարող է «անվտանգ միջանցք» գործարկել Իսրայելի, Ավստրիայի, Չեխիայի և Ուկրաինայի զբոսաշրջիկների համար:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք
- Գախարիա. Չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի 1-ից Վրաստանում կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը
- Վրաստանում կորոնավիրուսի վարակի 11 նոր դեպք է հաստատվել
- Վրաստանում սկսում է գործել հասարակական տրանսպորտը
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք
- Գամղրելիձե. Եթե Հայաստանն իրեն աջակցելու հարց բարձրացնի, համոզված եմ՝ Վրաստանը սիրով կընդունի այն
- Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ
- Հունիսի 8-ից Վրաստանի ռեստորաններում կվերականգնվի բոլոր տեսակի ծառայությունների մատուցումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան