Մեկ տարում Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարման ծավալները նվազել են 72 տոկոսով
2019թ․ մարտից մինչև 2020թ․ մարտն ընկած ժամանակահատվածում Թուրքիան 72 տոկոսով նվազեցրել է Ռուսաստանից բնական գազի ներկրումը, գրում է ermenihaber-ը: Եթե նախորդ տարի մարտ ամսին Ռուսաստանը Թուրքիային մատակարարել էր 1․4 մլրդ խորանարդ մետր գազ, ապա 2020թ․ մարտի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 389․7 մլն խորանարդ մետրի։
Մյուս կողմից, նույն այդ ժամանակահատվածում Ադրբեջանից Թուրքիա բնական գազի ներկրման ծավալները ավելացեն են 19 տոկոսով։ Միայն 2020թ․ մարտին Թուրքիան Ադրբեջանից 924 մլն խորանարդ մետր գազ է գնել։
Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ Ադրբեջանը, Իրանը, Կատարը և Ալժիրը Թուրքիային գազի մատակարարման ծավալներով գերազանցել են Ռուաստանին։