Իսպանիայում ամիսներ ի վեր առաջին անգամ կորոնավիրուսային մահ չի գրանցվել
Մարտի սկզբից ի վեր առաջին անգամ Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին, The Local-ի հաղորդմամբ, նախօրեին հայտնել է երկրի Առողջապահության և ահազանգերի համակարգման կենտրոնի ղեկավար Ֆերնանդո Սիմոնը: Նա նաև ավելացրել է, որ կրճատվել է նոր դեպքերի թիվը:
Մարտի 3-ից ի վեր Իսպանիայում գրանցվում էին նոր մահացություններ, չնայած, որ վիրուսից այնտեղ առաջին մահն իրականում գրանցվել է փետրվարի 13-ին:
Իսպանիան Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է, որտեղ համաճարակի արդյունքում մահացել է ավելի քան 27 հազար մարդ, վարակվել՝ 286 հազարից ավելի մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին