Հասարակություն 13:28 02/06/2020 Հայաստան

Միջոցառումներ չիրականացնելու դեպքում Սևանա լիճը կարող ենք կորցնել. փոխնախարար

«Սևանա լճում արդեն արձանագվել է ֆոսֆորի քանակության որոշակի սպառում, ինչը, ըստ մասնագետների, վկայում է այն մասին, որ արդեն սկսվել է ցիանո բակտերիաների աճը։ Իսկ երբ արձանագրում ենք ֆոսֆորի սպառում, որպես կանոն դա խոսում է այն մասին, որ արդեն սկսվել է Սևանա լճի ծաղկման առաջնային փուլը»,- ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։

Նա նշեց, որ դեռ չի կարող խոսել ծաղկման ծավալների մասին, քանի որ Սևանա լճի էկոհամակարգը   բազմաշերտ է, շատ գործոններ են ազդում ընդհանուր պրոցեսների վրա։ Փոխնախարարն ասաց, որ նմանատիպ կապտականաչ ջրիմուռների ծագում տեղի է ունենում աշխարհի համարյա բոլոր կետերում, որտեղ կան քաղցրահամ ջրի ջրավազաններ, զգալի ճնշում է ունենում նաև մոլորակում ջերմաստիճանի բարձրացումը։

«Կան տարբեր տեսակի ցիանո բակտերիաներ։ Այն տեսակը, որը նմուշառվել էր ու ծաղկել էր Սևանում,  այն տոկսիկության աստիճանը չէ, ինչ այլ ջրավազաններում՝ հաշվի առնելով լճի բարձրադիր գոտին ու ջերմաստիճանի համեմատական ցածր լինելը, քան այլ ջրավազաններում։ Բայց դրանք վտանգավոր են ջրի, լճի էկոհամակարգի համար։ Երբ արձանագրում ենք կապտականաչ ջրիմուռների աճ, փաստացի մտնում ենք լճի ճահճացման փուլ, որը վտանգավոր է։ Կա անվերադարձ նիշ, եթե չկարողանանք ժամանակին միջոցառումներ իրականացնենք ու կանխենք օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, կարող ենք լիճը կորցնել։ Ամենակարևորը՝ նվազեցնել օրգանական նյութի ներհոսքը։ Բայց այդ կուտակումները ոչ թե տարիներով, այլ տասնամյակներով են եղել Սևանի ջրավազանում և արդեն ունենք բարձր կուտակում, այդ բարձր կուտակման ֆոնի վրա է ծաղկում լիճը։ Առաջնահերթությունը՝ կանխել հավելյալ ճնշումը Սևանի վրա ու նվազեցնել այդ օրգանական զանգվածը, որ կա լճում։ Դա արվելու է ձկների քանակի մեծացման հաշվին»,- ասաց Իրինա Ղափլանյանը։

Նա նշեց, որ արդյոք ծաղկման դեպքում կթույլատրվի լողալ լճում, թե ոչ, կախված  է մասշտաբայնությունից, լիազոր մարմինները հանրությանը կներկայացնեն իրավիճակը։

Փոխնախարարն ասաց, որ նախորդ տարի, երբ Սևանա լիճը կրկին ծաղկել էր, մասնագետների, գիտնականների հետ խորհրդակցություններ են արել, արդյունքում եկել են այն եզրահանգման, որ կանաչումը մեզ հետ է լինելու պարբերաբար՝ հաշվի առնելով, որ բացասական ներգործությունը Սևանա լճի էկոհամակարգի վրա տևել է ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ։ Այդ ծաղկումը, կանաչումը տեղի է ունեցել դեռ նախորդ դարի 60-ականներին, երբ խախտվել էր Սևանի էկոհամակարգի հավասարակշությունը, բացասական ազդեցություն էր ներգործվել հատկապես հատակամերձ, սառը շերտի վրա։

Նա նշեց, որ գլխավոր խնդիրներից է ջրի մակարդակի իջեցումը, տարիների ընթացքում բացասական ներգործություն ունեցել են ջրի վրա կենցաղային ու այլ կեղտաջրերի ներհոսքը։ Ի. Ղափլանյանի խոսքով, ամենակարևոր գործոններից է նաև գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը. ՀՀ տարածքում 1,3 աստիճանով  ջերմաստիճանի տաքացում է եղել, իսկ ջերմաստիճանի բարձրացումը հավելյալ բացասական գործոն է և նպաստում է ծաղկմանը։

Փոխնախարարն ասաց, որ հաշվի առնելով այս փաստերը, ծավալուն փաստաթուղթ են ներկայացրել իրենց գործընկերներին, հատկապես Եվրամիությանը, որի աջակցության միջոցով իրականացվելու  է Սևանի էկոհամակագրի վերականգման ծրագիր։ Նախատեսվել է 5 միլիոն եվրո։ 

Փաստաթղթում խնդիրները բաժանված են երկու մասի՝ Սևանի ջրի քանակական ու որակական խնդիր։ Նա նշեց, որ քանակական խնդրի լուծման համար պետք է ապահովել լճի մակարդակի բարձրացում՝ ավելացնելով քանակական ներհոսքը ու նվազեցնելով արտահոսքը։  Ջրի որակական խնդրի համար պետք է լուծել դեպի Սևանա լիճ կենցաղային և այլ կեղտաջրերի ներհոսքի խնդիրը։ Երեք միջոցառում է նշված ծրագրում՝ ափամերձ համայնքների կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի ստեղծում, գետերի հուների մաքրում, Սոթքի լքված հանքավայրի ռեկուլտիվացում։

«Հիմա քննարկման փուլում է ԵՄ և իրականացնող կազմակերպությունների հետ։ Ամենայն հավանականությամբ արդեն սեպտեմբերից այդ ծրագրի շրջանակներում կմեկնարկեն աշխատանքները»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ ունեն նաև Սևանի տարեկան ծրագիրը, որով նույնպես նախատեսված են միջոցառումներ։

Հարցին՝ արդյո՞ք արվել է հետազոտություն, թե ցիանո բակտերիաների տոկսիկ ազդեցությունն որքան է կազմում սննդային շղթայում, հաշվի առնելով, որ լճի հարակից համայնքները գյուղատնտեսական հողերը ջրում են լճի ջրով, փոխնախարարը պատասխանեց, որ նմանատիպ հետազոտւթյուն չի իրականացվել, նմուշառումն արվել է, բայց այս պահին իրենց լաբորատորիաներում չկա այդ կարողությունը, որպեսզի տոկսիկությունը հասկանան ու նաև հասկանան, թե ոռոգման դեպքում ցիանո բակտերիաների ներհոսքը ոռոգվող հող ինչ քիմիական ու կենսաբանական պրոցեսներ են տեղի ունենում։

Ի.Ղափլանյանն ասաց, որ համագործակցում են գերմանական մի գիտահետազոտական ինստիտուտի հետ, դրամաշնորհ է հաստատվել 500 հազար եվրոյի չափով, այսինքն, գիտահետազոտական աշխատանքներ արվում են հասկանալու Սևանի էկոհամակարգի հետ կապված խնդիրները։

Ինչ վերաբերում է անօրինական շենք-շինությունների քանդմանը, հաշվի առնելով, որ ափամերձ գյուղերում դրանք նաև բնակելի են, փոխնախարարն ասաց, որ այդ շինությունները բոլորը գույքագրված են, բավականին մեծ թիվ են կազմում, արդեն ծանուցվել են։ Առաջնային ապամոնտաժվելու են 32 հանրային շինություն, այնուհետև արդեն կսկեն աշխատել քաղաքացիների հետ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}