Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 796 դեպք:
Ապաքինվել է ևս 10 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 634:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2508 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 300-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան