Կկատարվի բժիշկների օրհնության արարողություն
Հունիսի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի բժիշկների օրհնության կարգ։ Այս առիթով դուրս կբերվի Մայր Աթոռում պահվող Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքակիր Աջը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Օրհնության արարողությունը կարող եք դիտել ժամը 19:00-ին՝
- Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/, https://www.facebook.com/holyetchmiadzin/ էջերում,
- «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով, նաև https://www.youtube.com/user/ShoghakatTVcompany, https://www.facebook.com/ShoghakatTv/ էջերում: