Հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվում են
Ոստիկանությունը, տեսչական մարմիններն ու պետական մյուս կառույցները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն։ Ոստիկանությունից հայտնում են, որ տեղակայվում են հսկիչ-անցակետեր, ամենօրյա ռեյդեր են իրականացվում մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներում, փողոցներում ստուգվում են քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, ստուգվում են տնտեսվարողները, սննդի հանրային օբյեկտները, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք և այլն։
Այս պահից հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվելու են։ Յուրաքանչյուր օրինախախտ կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության։
«Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները, կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն։
Միասին անենք ամեն ինչ` համավարակի տարածումը կանխելու համար»,- նշում են ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Տեսչական մարմինները ուժեղացնում են վերահսկողությունը
- Ռուբեն Մխիթարյան. Հայտարարեք խիստ կարանտին
- Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը
- Արման Սաղաթելյան. Փակեք երկիրը
- 02.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- Փաշինյան. ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով
- 01.06.2020. Մեկ օրում կորոնովիրուսով 13 հիվանդ է մահացել
- Փաշինյան. Համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան