Դժգոհ չենք լինի ,եթե այս տարի ունենանք ներքին զբոսաշրջության 150 տոկոս աճ.Փաշինյան
Հուլիսից Վրաստանը բացում է իր սահմանները զբոսաշրջիկների համար, բայց Հայաստանից հյուրեր չեն պատրաստվում ընդունել: Կան այլ տեղեկություններ ,թե ամռան ամիսներին էլ ո՞ր երկրի մուտքը փակ կլինի հայերի համար: Պարետատան նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց.
«Դա կախված է համաճարակային իրավիճակից: Մենք ինքներս էլ համաճարակով պայմանավորված փակել ենք շատ երկրներից մուտքը դեպի մեր երկիր: Տրամաբանական է ,որ այս համաճարակային իրավիճակում այլ զարգացումներ չեն կարող լինել, քանի որ ամեն երկիր իր կանոններն ունի»:
Փաշինյանը, որպես այլընտրանք մեջբերեց այն հանգամանքը, որ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ ներքին զբոսաշրջության զարգացման համար:
«Նախորդ տարի 41 տոկոս աճ ենք ունեցել, դժգոհ չենք լինի ,եթե այս տարի ունենանք 150 տոկոս աճ, պարզապես պետք է համաճարակային իրավիճակը շատ խիստ վերահսկվի»,- ասաց Փաշինյանը: