Եթե ընտանիքի մի հատվածը պետք է «դուբինկաներով» առողջություն պատադրի մյուս անդամին, մեզ համար սա լուրջ հոգեբանական գիծ է.վարչապետ
Հինգ անգամ ավելացել են հիվանդանոցային այն տեղերը, որոնք կարող են սպասարկել կորոնավիրուսով վարակված հիվանդներին:Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միևնույն ժամանակ անդրադառնալով իրավիճակով պայմանավորված հնարավոր խստացումներին:
«Ինչ վերաբերում է խիստ ռեժիմի անցնելուն, ապա ըստ էության դե յուրե խիստ ռեժիմ է սահմանված երկրում, խնդիրը դե ֆակտո կատարման մեջ է: Հանրություն- կառավարություն հարաբերությունների մեջ հոգեբանական շատ լուրջ պրոբլեմ կա, քանի որ կառավարությունն իր ծագումնաբանությամբ հակահամաճարակային կանոնները պարտադրելու առումով ունի հոգեբանական գիծ,որը չի կարողանում անցնել: Մենք բոլորով ենք այսօր կառավարություն ձևավորել և ասել ենք,որ մի ընտանիք ենք: Եթե ընտանիքի մի հատվածը պետք է «դուբինկաներով» առողջություն պատադրի մյուս անդամին , սա մեզ համար լուրջ հոգեբանական գիծ է: Եվ այս առումով, այո, ժամանակը վաղուց է անցել ,որ գնանք շատ խիստ միջոցների : Ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու իրավապահ մարմինները պետք է ապացուցեն, որ պատրաստ են կամ ի վիճակի են իրականացնել իրավիճակին համապատասխան խիստ միջոցներ՝ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»,-ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին