Տեսչական մարմինների արձանագրած խախտումները
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր շրջայց է կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների, իսկ մարզային կառույցները՝ մարզերի հանրային սննդի կազմակերպություններում: Կառավարության հաղորդմամբ, արձանագրելով, որ հանրային սննդի կետերի աշխատանքը նկատելիորեն բարելավվել է ու պարետի որոշումներով ամրագրված՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված, պահանջները հիմնականում կատարվում են, ՍԱՏՄ տեսուչները, այնուամենայնիվ, հայտնաբերում են խախտումներ՝ պայմանավորված անուշադրության, չիմացության կամ անփութության գործոնով: Տնտեսավարողներին տրվում են ցուցումներ, խորհուրդներ, նաև կազմվում են արձանագրություններ, որոնք կներկայացվեն պարետատուն:
Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է շուկաներին հարող տարածքներում գործող հանրային սննդի, իրացման կետերի գործունեությունը: Նրանք խախտել են պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ հիմնականում չի պահվել սոցիալական հեռավորությունը, չեն կրել կամ ոչ ճիշտ են կրել դիմակներ ու ձեռնոցներ, չեն ունեցել պարբերական ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ Պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և պահպանելու նպատակով։ Վերահսկողությունը նշված վարչական շրջաններում իրականացվել է ինչպես շրջիկ խմբերով, այնպես էլ կանգառի կետերում՝ ՏՄ մասնագետների և Ոստիկնության ծառայողների հետ համատեղ։
Վարչական շրջաններում Տեսչական մարմնի կողմից կատարած վերահսկողության և մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ թե՛ ուղևորները, թե՛ վարորդները սկսել են ցուցաբերել անհատական բարձր պատասխանատվություն և առավոտյան դիտարկման, հսկողության ընթացքում արձանագրվել է խախտումների նվազման տեմպ։
Այնուամենայնիվ հայտնաբերվել են ընդհանուր բնույթի մի շարք խախտումներ՝ կապված միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցման, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցման հետ: Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Հայտնաբերված մնացած թերությունների վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տեղում իրականացվել ենիրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ նշված խախտումները և թերությունները հնարավորինս սեղմ ժամկետներում շտկելու համար։
Վերահսկողական և մշտադիտարկման աշխատանքներն ամբողջ օրվա ընթացքում ակտիվ շարունակվում են երկու վարչական շրջաններում և մարզերում։
ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանությանհետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում 2 նախադպրոցականուսումնականհաստատություններումարձանագրվել են որոշակի խախտումներ և թերություններ՝ օգտագործվող սպասքի, ծորակների ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանման հետ կապված: Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեններին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռք առնել տվյալ թերությունները վերացնելու համար։
Տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգայցերի ընթացքում հաստատությունների տնօրեններին տալիս են խորհրդատվություն, ցուցումներ, թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ ապահովել համավարակի տարածումը կանխելու համար: Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն։
Հարակից հրապարակումներ`
- Ատամնաբուժարանների խախտումներին հատուկ ուշադրություն է դարձվում․ ԱԱՏՄ
- Տեսչական մարմինները ուժեղացնում են վերահսկողությունը
- Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը
- Շրջայցերի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել շուրջ 10 կազմակերպությունում.ՍԱՏՄ