Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունների մուտքն արգելվեց ԵՄ երկինք
Եվրահանձնաժողովն այսօր թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակը, որով հաստատվել է մի շարք երկրների ավիաընկերությունների ցանկը, որոնց թռիչքներն արգելվում են Եվրոպական Միության ներսում։ Որոշումն ընդունվել է այն հիմքով, որ ցանկում առկա ավիաընկերությունները չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին։ Այս մասին տեղեկանում են ԵՄ հանձնաժողովի կայքից։
Այսօրվա թարմացումից հետո, Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են ցուցակում՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների հետագա գնահատումից հետո: Այս որոշումը կայացվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (CAC) և վեց հայկական ավիափոխադրողների լսումներից հետո:
Ցանկում են հայտնվել Հայաստանում հավաստագրված բոլոր փոխադրողները՝ ներառյալ AIRCOMPANY ARMENIA, ARMENIA AIRWAYS, ARMENIAN HELICOPTERS, ATLANTIS ARMENIAN AIRLINES, ATLANTIS EUROPEAN AIRWAYS, MARS AVIA, SKYBALL։
Նոր թարմացումց հետո, ընդհանուր առմամբ արգելվել է 96 ավիաընկերությունների մուտքը ԵՄ երկինք։
Նշվում է, որ եթե ավիաընկերությունը, որն այժմ ընդգրկված է ցանկում, համարում է, որ համապատասխանում է անհրաժեշտ միջազգային անվտանգության ստանդարտներին, կարող է խնդրել Եվրահանձնաժողովին՝ սկսել ցուցակից դուրսբերման ընթացակարգ։
Ասվում է, որ բոլոր ջանքերը գործադրվել են՝ ցուցակի մեջ ներառված բոլոր ավիաընկերությունների ճշգրիտ ինքնությունը ստուգելու համար։
ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեան ասել է․«ԵՄ օդային անվտանգության ցուցակը պետք է օգտագործվի որպես գործիք, որն օգնում է ավիաընկերություններին և թվարկված երկրներին վերագնահատել և բարելավել իրենց թռիչքային չափանիշները: Որոշումը, Հայաստանի ավիափոխադրողներին ներառել ցանկում, կայացվել է՝ օդային անվտանգության հանձնաժողովի կողմից տրված միաձայն կարծիքի հիման վրա: Հանձնաժողովը, Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրումներ կատարել Հայաստանում՝ իր ավիացիոն անվտանգության բարելավման համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան