Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Հայաստանի վարչապետը և Բելառուսի նախագահը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալ:
Զրուցակիցները միմյանց ներկայացրել են իրենց երկրներում տիրող իրավիճակը, փոխանակվել ձեռնարկված քայլերի և ձեռք բերված փորձի մասին տեղեկատվությամբ:
Զրույցի վերջում նախագահ Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետ Փաշինյանին և նրա ընտանիքին՝ հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը և, ինչպես նախկինում, դեմ առ դեմ հանդիպում ունենալ:
Հարակից հրապարակումներ`
- Իմ սխալը չկրկնեք. Նիկոլ Փաշինյան
- Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչև հունիսի 24-ը կապաքինվի