Ինչո՞ւ է նվազում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը
Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի՝ կորոնավիրուսից ապաքինվածների վերաբերյալ հրապարակած տվյալները մտահոգիչ են։ Դրանք գնալով նվազում են։
Համեմատության համար նշենք, եթե մայիսի 25-ին առողջացածների թիվը 3145 էր, այսօր՝ 3427, ստացվում է ութ օրում առողջացել է 282 հիվանդ, վերջին մեկ օրվա ընթացքում ընդամենը 25 հիվանդ։
Ո՞րն է պատճառը, Panorama.am-ը հետաքրքրվեց առողջապահության նախարարությունից։
ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հիշեցրեց, որ մայիսի 22-ից նախարարությունն անցել է նոր քաղաքականության, երբ կորոնավիրուսով թեթև հիվանդներն ուղարկվում են տնային բուժման։
«Նրանց տվյալները մուտք է արվում համակարգը, և միայն 14 օր անց նրանք պետք է դուրս գան համակարգից՝ համարվելով առողջացած»,- մանրամասնեց նա։
Ըստ այս տրամաբանության, ապաքինվածների թվի աճ կարելի է սպասել հունիսի 6-ին՝ մայիսի 22-ից 14 օր անց։
Նախարարության ու կենտրոնի հրապարակած թվերը, ինչպես ասաց Ալինա Նիկողոսյանը, վերաբերում են հիվանդանոցներից առողջացումով դուրս գրվածներին։
Հիշեցնենք, որ տնային բուժում անցնող քաղաքացիները թեստավորում չեն անցնի։
Հարակից հրապարակումներ`
- 02.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- Տուն ուղարկված կորոնավիրուսով հիվանդներն այլևս չեն թեստավորվում
- Ինչո՞ւ են Հայաստանում նվազում թեստավորումները
- Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին