Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղիով Երևան են վերադարփել ՀՀ 214 քաղաքացիներ
Մայիսի 30-ին LAX օդակայանից Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան է ժամանել ՀՀ 70 քաղաքացի։ Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցները։
Չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։
Հունիսի 1-ին, նույն երթուղիով Հայաստան է վերադարձել ևս ՀՀ 23 քաղաքացի։ Նշված պայմանավորվածություններով չվերթներն իրականացվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հաղորդմամբ, այդպիսով, Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ ՀՀ 214 քաղաքացի։ Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին։