Ոչ ոք չի ասում՝ «ականջներդ կկտրեմ», եթե փողդ չբերես դնես բանկում. Բագրատյան
«Օրենքը որևէ կապ չունի ներդրումների հետ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։
Նրա խոսքով, նախագիծը ներդրումների հետ կապելը անլուրջ մոտեցում է։
«Սա հնարավորություն է, մարդուն ասում ես՝ տասը միլիոն ունեիր, դրել ես տանը, իսկ վեց միլիոն էլ բարձիդ տակ ես դրել, դա էլ բեր դիր բանկում, մենք երաշխավորում ենք դրա ապահովությունը։ Սրա մասին է խոսքը։ Ոչ ոք չի ասում՝ «ականջներդ կկտրեմ», եթե փողդ չբերես դնես բանկում։ Դու ազատ ես, գումարդ կարող ես տանը դնել, կամ՝ բիզնեսում։ Իսկ օրենքի հեղինակը պետության նկատմամբ վստահությունն է մեծացրել։ Սիրելի քաղաքացի, պետությունը քո գումարի համար պատասխանատվություն է կրելու, ԿԲ-ն երաշխավորում է քո գումարի ապահովությունը»,- մեկնաբանեց Ս. Բագրատյանը։
Ըստ պատգամավորի, եվրոպական երկրներում ավանդների երաշխավորումը հասնում է 60-70 տոկոսի, և Հայաստանն էլ պետք է բարձրացնի այդ շեմը։
«Եվ հրաշալի օրենք է, որտեղ որևէ անհստակություն չկա։ Եվ հիմա լրացուցիչ վստահության արդյունքում կարելի է բանկային համակարգ դրամներ ներգրավել, որոնք հետագայում կարող են վերադառնալ բիզնեսին։ Արժեթղթերի շուկան այստեղ զարգացած չէ, որ քաղաքացին արժեթուղթ գնի։ Իսկ երբ արժեթղթի շուկան զարգացնենք, քաղաքացին կորոշի՝ արժեթուղթ գնել, թե՞՝ ավանդ դնել»,- նշեց Ս. Բագրատյանը։
Հիշեցնենք, որ ըստ օրենքի նախագծի, առաջարկվում է երաշխավորվող դրամական ավանդների շեմը դարձնել 16 մլն, իսկ արտարժույթի շեմը՝ 7 մլն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան