Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին․Արմեն Մուրադյան
Հունիսի 4-ին, ժամը 15։00-ին, համալսարանական մասնագետները վերջնականապես կկոտրեն Covid 19-ի վերաբերյալ շրջանառվող բոլոր միֆերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Եվ այսպես, այս պահից սկսած մինչև հունիսի 3-ը, ժամը 18։00-ն կարող եք ներկայացնել Covid 19-ի վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը:
Եվ ի վերջո, երբ միֆերը տարածվում են, հրատապ անհրաժեշտ է դրանք ցրել ու վերջնականապես կոտրել: Այս կարևոր առաքելությունը կստանձնեն լավագույնները՝ ԵՊԲՀ մասնագետները։
Կհանդիպենք հունիսի 4-ին, ժամը 15։00-ին՝ ուղիղ եթերում։
Լրատվամիջոցներին առաջարկում ենք հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեին, մեկնաբանությունների բաժնում ևս կարող եք ներկայացնել Ձեր հարցերը։
Օգնեք մեզ՝ կոտրելու միֆերը․․․ Միֆեր, որոնք կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ և վտանգել բոլորիս առողջությունը։
Լինենք առողջ»,- գրել է Արմեն Մուրադյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին